Առաքում և վճարում
Ընդհանուր տեղեկություններ
motoroil.am կայքն ունի առաքման ծառայություն: Ծառայությունը գործում է Երևան, Աբովյան և Էջմիածին քաղաքներում, ինչպես նաև Երևան քաղաքի հարակից շրջաններում: Բացի ինտերնետային եղանակից, պատվերներն ընդունվում են նաև +374 43 44 44 16 հեռախոսահամարի միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել)
motoroil.am - ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը, նշել, որ դուռը հարկավոր է թակել, այլ ոչ թե զանգել և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:
Չկան պատվերի սահմանափակումներ` գումարի, քաշի և թվաքանակի նվազագույն կամ առավելագույն շեմ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք պատվիրել ցանկացած ապրանք, որը ներկայացված է մեր կայքում և նույնիսկ այնպիսի ապրանք, որն այնտեղ առկա չէ:
Գինը, աշխարհագրությունը և ժամանակացույցը
motoroil.am կայքից մինչև 20 000 ՀՀ դրամ գնումներ կատարելու դեպքում Երևան քաղաքում առաքումն արժե 500 ՀՀ դրամ, 20 000 և ավել ՀՀ դրամ գնումներ կատարելու դեպքում առաքումն անվճար է:
Աբովյան և Էջմիածին քաղաքներում motoroil.am կայքից մինչև 20 000 ՀՀ դրամ գնումներ կատարելու դեպքում առաքումն արժե 1000 ՀՀ դրամ, 20 000 և ավել ՀՀ դրամ գնումներ կատարելու դեպքում առաքումն անվճար է:
Վճարում
Վճարման եղանակները
motoroil.am կայքում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
- Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր:
- Վճարային քարտով` պատվերը ստանալու ժամանակ: Այս տարբերակն ընտրելու դեպքում մեր առաքիչն իր հետ կբերի POS տերմինալ, և դուք կկարողանաք Ձեր քարտով վճարումն իրականացնել հենց տեղում և ստանալ համապատասխան կտրոնը:
- Բանկային փոխանցում: Այս տարբերակն ընտրելուց հետո տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը:
Կանխիկ վճարման պայմանները
Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:
Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: